ԵԽԽՎ պատվիրակություը կդիտարկի Ադրբեջանի նախագահական ընտրությունները
30/09/2013 21:09

ԵԽԽՎ պատվիրակություը կդիտարկի Ադրբեջանի նախագահական ընտրությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 32 հոգանոց պատվիրակությունը հոկտեմբերի 7-ից 10-ը կայցելի Ադրբեջան՝ դիտարկելու նախագահական ընտրությունները։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն է Ռոբերտ Վոլթերը (Մեծ Բրիտանիա)։

Պատվիրակությունը կհանդիպի թեկնածուների, Կենտրոնական ընտրական հանձնաժոովի նախագահի, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ՝ նախքան քվեարկության օրը ամբողջ երկրով տեղակայվելը։

Նշենք, որ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը այցելել էր Բաքու՝ սեպտեմբերի 11-ից 13-ը։

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կդիտարկեն նաև Եվրոպական խորհրդարանի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և նրա գրասենյակի՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ) պատվիրակությունները։ 

ԵԽԽՎ պատվիրակություը կդիտարկի Ադրբեջանի նախագահական ընտրությունները