Մահվան ելքով պատահար Օշականում. էլեկտրասյունն ընկել է հետիոտնի գլխին
30/09/2013 11:51

Մահվան ելքով պատահար Օշականում. էլեկտրասյունն ընկել է հետիոտնի գլխին

Սեպտեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել Ֆռոնտեռա» մակնիշի ավտոմեքենան Օշական գյուղի Մաշտոցի փողոցում բախվել է Էլեկտրասյանը, որը կոտրվելով՝ ընկել է 1962 թ. ծնված Մեսրոպ Միրիջանյանի գլխին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: 

Մահվան ելքով պատահար Օշականում. էլեկտրասյունն ընկել է հետիոտնի գլխին