Պատահար Ռուբինյանց փողոցում. Հետիոտնը վրաերթի է ենթարկվել
30/09/2013 19:38

Պատահար Ռուբինյանց փողոցում. Հետիոտնը վրաերթի է ենթարկվել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցի 2 շենքի դիմաց բախվել է հետիոտնին զիջող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար առաջ գնալով` վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կատարվում է քննություն:
 

Պատահար Ռուբինյանց փողոցում. Հետիոտնը վրաերթի է ենթարկվել