.jpg)
Քաղաքապետը հանձնարարեց ավագանուն տեղեկացնել քաղաքապետների կոնֆերանսի մասին
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է, որ հոկտեմբերի 10-ից 12-ը Երևանում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի կոնֆերանսի կազմակերպման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Նա հանձնարարել է կոնֆերանսին մասնակցության հրավերներ ուղարկել նաև Երևանի ավագանու խմբակցություններին, հայտնում են քաղաքապետարանի հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Բարև. Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ էր ուղարկել քաղաքապետին` հայտնելով, որ ավագանին տեղյակ չէ անցկացվելիք կոնֆերանսի մասին:
Նախորդող հրապարակումներ` Ավագանին տեղյակ չէ Երևանում անցկացվելիք ԵԽ քաղաքապետերի կոնֆերանսի մասին