.jpg)
Վիլյան տպավորված է մադրիդյան դերբիով
«Ատլետիկոյի» հարձակվող Դավիդ Վիլյան խոսել է մադրիդյան դերբիի մասին, որն ավարտվեց իր թիմի` նվազագույն հաշվով տոնած հաղթանակով: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնի» նախկին սանն առաջին անգամ էր հանդես գալիս Իսպանիայի մայրաքաղաքի կարևորագույն խաղում: Փոխարենը` նա բազմիցս հանդես է եկել «Էլ Կլասիկոյում»:
«Իմ առաջին մադրիդյան դերբին անմոռանալի էր: Ողջ թիմը հիանալի հանդես եկավ: Ես շատ ուրախ եմ և տպավորված»,- հայտարարել է Վիլյան: