30/09/2013 16:45
Վաղը կառավարության մոտ 12-ժամյա հավաք կանցկացվի
2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Դեպքից հետո այս հարցով մտահոգված կազմակերպությունները ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն և նման դեպքերի կանխում:
Հոկտեմբերի 1-ին Կոալիցիան կանցկացնի 12-ժամյա խաղաղ հավաք Կառավարության շենքի առջև: Հավաքը կսկսվի առավոտյան 9:00-ին և կավարտվի երեկոյան 21:00-ին:
Նույն օրը`ժամը 11:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ՀՀ Կառավարության շենքի դիմաց նամակ կփոխանցի ՀՀ վարչապետ Տրգրան Սարգսյանին, որով կոչ կանի կառավարությանը կատարել խոստումը և ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:
Այսուհետև Կոալիցիան յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ին նշելու է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»:
Այս օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը` առողջ և ամուր ընտանիքներ կերտելու համար: