Վոլոդյա Ավետիսյան. Ինձ բանտարկել են շինծու մեղադրանքով
30/09/2013 19:25

Վոլոդյա Ավետիսյան. Ինձ բանտարկել են շինծու մեղադրանքով

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` հայտնելով, որ նախքան ձերբակալությունը պատրաստվում էր միանալ Նախախորհրդարանին:

«Իմ այս քայլերը կասեցնելու ուրիշ տարբերակ չգտնելով, վարչախումբն ինձ բանտարկեց շինծու մեղադրանքով: Սակայն նրա ջանքերն իզուր են, ես պայքարելու եմ մինչև հաղթանակ»,-ասված է ազատամարտիկի տարածած հաղորդագրության մեջ:

Նա գրել է, որ ծառայության ավելի քան երկու տասնյակ տարիների ընթացքում շատ բան է տեսել, բայց չէր պատկերացնում, որ պետական համակարգը հասել է քայքայման ու ինքնափլուզման շեմին:

«Ինձ համար այլևս փաստ է, որ մենք չունենք ազգային պետություն: 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը կիսատ է մնացել: Այն, ինչ այսօր կոչում են պետություն, իրականում մեր ժողովրդին կեղեքող ու մեր պետականությունը կործանող մի համակարգ է, որը նման է իր տակի ճյուղը կտրող մարդու: Եթե նրա ձեռքը չբռնենք, բոլորս միասին կործանվելու ենք: Իսկ այդ ձեռքը կարող ենք բռնել միայն ազգային-ազատագրական պայքարը ավարտին հասցնելով և ազգային պետություն կառուցելով»,-ասված է ազատամարտիկի տարածած հաղորդագրության մեջ:
 

Նախորդող հրապարակումներ` Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով

Ազատամարտիկ. Վոլոդյա Ավետիսյանի արածը հավասար է ձու գողանալուն

Վոլոդյա Ավետիսյան. Ինձ բանտարկել են շինծու մեղադրանքով