«Չենք քննարկել». Հ. Սահակյանն իր` հանձնաժողովի նախագահ նշանակվելու մասին
01/10/2013 09:31

«Չենք քննարկել». Հ. Սահակյանն իր` հանձնաժողովի նախագահ նշանակվելու մասին

«Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելու դեպքում նրան կփոխարինի մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր` Հովհաննես Սահակյանը:

«168 ժամը» փորձել է այս հարցը ճշտել հենց Հ. Սահակյանից: Վերջինս ասել է.«Այո, մամուլում են շրջանառվում, իսկ մենք նման հարց չենք քննարկել, նման խնդիր չկա»: Հարցին, թե ցանկություն չունի՞ զբաղեցնել Պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Հ. Սահակյանը պատասխանել է.«Ցանկությունը կարող է ավելի նեղ կամ լայն լինել: Չեմ կարծում, թե պաշտոնի գնալը ցանկությունով պետք է լինի»: 

«Չենք քննարկել». Հ. Սահակյանն իր` հանձնաժողովի նախագահ նշանակվելու մասին