.jpg)
Վաղը Երևան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Երևան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Այցի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին, որտեղ ելույթով հանդես կգա նաև ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլայ Բորդյուժան ու Արթուր Բաղդասարյանը կմասնակցեն Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությանը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում, ինչպես նաև կայցելեն ՀԱՊԿ Ակադեմիային հատկացված շենք` տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին և քննարկելու Ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցեր: