Երևանում կանցկացվի սուսերամարտի միջազգային մրցաշար
01/10/2013 19:35

Երևանում կանցկացվի սուսերամարտի միջազգային մրցաշար

Հոկտեմբերի 5-6-ը Ռուս-Հայկական սլավոնական համալսարանի մարզադահլիճում տեղի կունենա սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշար` նվիրված սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE) 100-ամյակին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Քուվեյթի և Ավստրալիայի ներկայացուցիչները:

Մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին` ժամը 13:00-ին:
 

Երևանում կանցկացվի սուսերամարտի միջազգային մրցաշար