Արտակ Բուդաղյանի փաստաբանը 2 օրից կհրապարակի տեսագրությունը
01/10/2013 19:18

Արտակ Բուդաղյանի փաստաբանը 2 օրից կհրապարակի տեսագրությունը

Գնդապետ Արտակ Բուդաղյանը չի ընդունելու համաներման առաջարկը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Մենք ուզում ենք, որ դատարանի վճռով ապացուցվի Արտակ Բուդաղյանի անմեղությունը: Եթե այս գործը այժմ չմտնի դատարան, ապա մենք կկորցնենք այն դատարանում քննելու շանսը: Իսկ եթե լինի դատավարություն, հասարակությունը կհասկանա, թե ինչ է եղել իրականում»,- ասաց նա:  

Նա նշեց, որ մոտակա օրերին, հավանաբար 2 օր անց, իրենք կհրապարակեն հունիսի 1-ի դեպքերի չմոնտաժված տեսագրությունը:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Գորիս քաղաքի գտնվող, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող, առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Ավետիք Էմիլի Բուդաղյանի մահանալու և ևս 2 անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ:

Նախորդող հրապարակում` Ա. Բուդաղյանի զենքը տեխնիկապես ոչ պատրաստ վիճակում և առանց փամփուշտի է եղել

«Սուրիկ Խաչատրյանի տանը խուզարկությունը հօգուտ խուզարկվողների է արվել»

Բուդաղյանի պաշտպան. Շատ հեշտ է ապացուցել, որ տեսագրությունը մոնտաժված է

Արտակ Բուդաղյանի փաստաբանը 2 օրից կհրապարակի տեսագրությունը