35 համարի ավտոբուսները վաղը կաշխատեն. Վարոդները դադարեցրել են գործադուլը
01/10/2013 19:49

35 համարի ավտոբուսները վաղը կաշխատեն. Վարոդները դադարեցրել են գործադուլը

35 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդները գարծադուլը դադարեցրել են: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում երթուղին սպասարկող «Ավտոբուս» ՓԲԸ փոխտնօրեն Արտակ Հակոբյանն ասաց, որ աշխատավարձերը չեն հասցնում վճարել, քանի որ արդեն 4 տարի է` վնասով են աշխատում.

«100-ից ավելի աշխատակից կա, ամեն անգամ այլընտրանքային ճանապարհներ ենք փնտրում վճարելու: Ամեն ինչ թանկացել է և 100 դրամ ողեվարձով հնարավոր չէ փակել բոլոր ծախսերը: Հասարկ բան, եթե 7-8 ամիս առաջ մեքենայի յուղը 600 դրամով էինք գնում, այսօր գնում ենք 1800 դրամով, ավտոպահեստամասերն են թանկացել, իսկ ավտոբուսները մաշված են ու անըդհատ թարմացման կարիք կա»,- ասաց փոխտնօրենը` հավելելով, որ առայժմ կարողացել են փոխհամաձայնության գալ վարորդների հետ, երթուղին այսօր մասամբ սպասարկվել է, իսկ վասղվանից ավտոբուսները նորմալ կաշխատեն:

Նախորդող հրապարակումներ` 35 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդները գործադուլ են անում
 

35 համարի ավտոբուսները վաղը կաշխատեն. Վարոդները դադարեցրել են գործադուլը