Դավիթ Ջամալյան. Բաքվին վստահելու հիմք չկա
01/10/2013 11:15

Դավիթ Ջամալյան. Բաքվին վստահելու հիմք չկա

«Հակոբ Ինջիղուլյանի մտադրությունները պարզել այս պահին, ցավոք, չենք կարող, իսկ պաշտոնական Բաքվի հայտարարություններին վստահելու որևէ հիմք չունենք»,- մեկնաբանելով Ադրբեջանից հնչող հայտարարություններ այն մասին, թե հայ ռազմագերին մտադրություն է հայտնել տեղափոխվելու երրորդ երկիր, Aysor.am-ին ասաց պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:

Անդրադառալով հայ ռազմագերու մտադրությունների առնչությամբ հնչեցված տարաբնույթ մեկնաբանություններին, Դ. Ջամալյանը նշեց, որ «ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունների հիման վրա չարժե հեռուն գնացող հետևություններ անել»: 

Դավիթ Ջամալյան. Բաքվին վստահելու հիմք չկա