.jpg)
Ֆաբրեգաս. «Գիտենք, թե ինչպես հանդես «Սելթիկը»
«Բարսելոնի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սելթիկի» հետ այսօր կայանալիք արտագնա հանդիպման մասին: Տեղեկացնում է sport.es-ը:
«Մենք լավ ենք սովորել անցած տարվա դասը: Այն ժամանակ «Բարսան» լավ հանդիպում անցկացրեց, սակայն փոքրիկ մանրուքների պատճառով ձեռքից բաց թողեց հաղթանակն ու հեռացավ գլխիկոր: Հիմա հարկավոր է հնարավորինս քիչ սխալներ թույլ տալ ու միաժամանակ շատ հարձակվել:
Ինչ վերաբերում է իմ ասած մանրուքներին, ապա չպետք է կանոնները խախտենք եզրերում և հնարավորինս քիչ անկյունայինների իրացման հնարավորություն տանք մրցակցին, իսկ հենց այստեղ «Սելթիկը» բավական ուժեղ է:
Մեզ թվում է` գիտենք, թե ինչպես հանդես կգա մրցակիցը: Ամենայն հավանականությամբ, շոտլանդական թիմը կխաղա նույն այն տակտիկայով, որն անցած տարի նրանց հաջողություն բերեց»,- նշել է Ֆաբրեգասը: