Ո՞րն է Վահան Հովհաննիսյանի ընկճախտի պատճառը
01/10/2013 09:39

Ո՞րն է Վահան Հովհաննիսյանի ընկճախտի պատճառը

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայի դեսպան նշանակվելու թեման մինչ օրս արժանացել է տարատեսակ գնահատականների ու մեկնաբանությունների: Ամեն ինչ այն աստիճան է խճճվել, որ պատգամավորը վերջերս հայտարարել էր, թե չի պատրաստվում վայր դնել մանդատը: «Իրավունքը» փորձել է այս հարցը ճշտել հենց Վ. Հովհաննիսյանից: «Տվյալ թեմայով, և ընդհանրապես ոչ մի թեմայով չեմ ցանկանում խոսել ոչ ձեր, ոչ էլ այլ թերթի հետ»,- ասել է Վ. Հովհաննիսյանը:

«Հետաքրքիր է` ինչն է Վ. Հովհաննիսյանի խորը ընկճախտի պատճառը, գուցե դեպի դեսպան գնալու ճանապարհը չափից դուրս քարքարոտ է ու դժվա՞ր»,- մեկնաբանել է թերթը: 

Ո՞րն է Վահան Հովհաննիսյանի ընկճախտի պատճառը