Կապելլո. «Օզիլի տրանսֆերն անհասկանալի էր ինձ համար»
01/10/2013 18:25

Կապելլո. «Օզիլի տրանսֆերն անհասկանալի էր ինձ համար»

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն իսպանացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է «Ռեալի» և «Բարսելոնի» ֆոտբոլիստների մասին:

«Մադրիդում խաղ կառուցելու համար Կառլո Անչելոտտիից բավական ժամանակ կպահանջվի, քանզի ֆուտբոլիստները դեռ պետք է հարմարվեն նոր սխեմային: Հիմա «Ռեալում» բացահայտ խնդիրներ ունեն Բենզեման և Կասիլյասը: Ֆրանսիացին լավ ֆուտբոլիստ է, սակայն սև շրջաններ լինում են յուրաքանչյուրի կյանքում: Ինչ վերաբերում է Կասիլյասին, ապա նրա շուրջ ստեղծված իրավիճակը բավական տհաճ է, բայց Իկերը դեռ համարվում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը:

Ինձ այնքան էլ հասկանալի չէր Օզիլի տրանսֆերը, քանզի նա շատ օգտակար ֆուտբոլիստ էր «Արքայական ակումբի» համար: Ղեկավարությունը սխալ է գործել` նրան բաց թողնելով:

Եթե խոսենք «Բարսելոնի» մասին, ապա Մեսսին կատալոնյան թիմի ջոկատի առաջատարն է համարվում: «Բարսան» իսկապես հիանալի թիմ է, որը ներկա պահին ձգտում է փոխել խաղաոճը:

Նեյմարն ապագայում կարող է թիմին տանել իր հետևից: Ես հետևել եմ նրա խաղին` Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Իսկ ահա Խավին վերջին տասնամյակի լավագույն կիսապաշտպանն է»,- հայտարարել է Կապելլոն:
 

Կապելլո. «Օզիլի տրանսֆերն անհասկանալի էր ինձ համար»