Կլյուվերտ. «Եթե ես լինեի Բալոտելլիի մարզիչը, ապա…»
01/10/2013 18:50

Կլյուվերտ. «Եթե ես լինեի Բալոտելլիի մարզիչը, ապա…»

«Միլանի» և «Այաքսի» նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտը գնահատել է այս 2 թիմերի հնարավորությունները` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում: Հոլանդացին համարվում է ամստերդամյան ակումբի սան, որի կազմում հանդես է եկել 1994-97 թթ., իսկ հետո տեղափոխվել է «Միլան»:

«Այս 2 թիմերը նման են իրար, սակայն «Այաքսն» ավելի երիտասարդ թիմ է, իսկ դա նշանակում է, որ «Միլանն» առավելություն ունի: Խոսքը միայն փորձի մասին չէ: Շատ քչերն են հավատում, որ հոլանդական թիմը կարող է հաղթել:

Բալոտելլին հիանալի ֆուտբոլիստ է, սակայն բավական բարդ բնավորություն ունի: Եթե ես լինեի Մարիոյի մարզիչը, ապա ամեն կերպ կազդեի նրա վրա»,- նշել է Կլյուվերտը:
 

Կլյուվերտ. «Եթե ես լինեի Բալոտելլիի մարզիչը, ապա…»