.jpg)
01/10/2013 18:57
Ասեղնագործ Ղուրանը կհայտնվի Գինեսի գրքում
Սիրիայի բնակիչ Մոհամեդ Հադրին ասեղնագործել է Ղուրանի ամբողջական տեքստը, ինչը նրան հնարավորություն կտա գրանցվել Գինեսի գրքում:
Հադրին դերձակությամբ է զբաղվում Սիրիայի Հալեպ քաղաքում և Ղուրանի տեքստը ասեղնագործելու համար ծախսել է 12 տարի: Նրա խոսքով, ինքը փոքր ժամանակվանից ցանկացել է Ղուրան ասեղնագործել և սկսել է իր աշխատանքը 2000թ.-ին:
Կտավի երկարությունը կազմում է 80 սմ, իսկ լայնությունը` 60 սմ: Ասեղնագործ Ղուրանը կշռում է 15 կգ: