.jpg)
ՀՀ նախագահի առաջարկը` համաներում հայտարարելու մասին
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին.
Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը.
Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Պատժից ազատել`
1) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
2) այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:
2. Պատժից ազատել այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է նշանակվել:
3. Պատժից ազատել հետեւյալ այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակվել`
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.
2) 60 տարին լրացած անձանց.
3) հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ հղի կանանց կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց.
5) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.
6) այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ կամ ծնող են եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:
4. Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնք դատապարտվել են`
1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը.
2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ երրորդը:
5. Պատժից ազատել այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար պատիժ է նշանակվել`
1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում.
2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկում եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը:
6. Քրեական հետապնդում չհարուցել եւ քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաեւ կարճել մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնցով`
1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ.
2) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.
3) սույն որոշման 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.
4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում:
7. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:
8. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մասը կրճատել`
1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-6-րդ ենթակետերով եւ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) կիսով չափ` սույն որոշման 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերում նշված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-6-րդ ենթակետերով եւ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-6-րդ ենթակետերով եւ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
4) մեկ քառորդով`
ա. դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-6-րդ ենթակետերով եւ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
բ. սույն կետի 5-րդ եւ 6-րդ ենթակետերում նշված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
5) մեկ քառորդով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 133-րդ հոդվածի 3-րդ մաuով, 175-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 202-րդ հոդվածով, 203-րդ հոդվածով, 241-րդ հոդվածի 3-րդ մաuով, 233-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 246-րդ հոդվածի 3-րդ մասով, 247-րդ հոդվածի 3-րդ մասով, 248-րդ հոդվածի 3-րդ մասով, 264-րդ հոդվածի 2-րդ մասով, 265-րդ հոդվածով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 280-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
6) վեց ամսով` Հայաստանի Հանրապետության քրեական oրենսգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով, 123-րդ հոդվածի 3-րդ մաuով, 132-րդ հոդվածով, 132.2-րդ հոդվածով, 149-154.5-րդ հոդվածներով, 166-րդ հոդվածի 3-րդ մասով, 168-րդ հոդվածով, 175-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 215-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 226-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասով, 261-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 262-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 269-րդ հոդվածով, 274-րդ հոդվածի 2-րդ մասով, 275-րդ հոդվածի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ եւ 3-րդ մասերով, 287-րդ հոդվածի 4-րդ մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 311.1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 311.2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասով, 327-րդ հոդվածով, 340-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 341-րդ հոդվածով, 347-րդ հոդվածի 4-րդ մասով, 348-րդ հոդվածով, 349-րդ հոդվածի 3-րդ մասով, 352-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 357-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 358-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 359-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մաuերով, 361-րդ հոդվածի 6-րդ մասով, 362-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 363-րդ հոդվածի 3-րդ մասով, 364-րդ հոդվածի 3-րդ մասով, 365-րդ հոդվածի 3-րդ մասով, 366-րդ հոդվածի 3-րդ մասով, 367-րդ հոդվածի 3-րդ մասով, 368-րդ հոդվածի 3-րդ մասով, 369-րդ հոդվածի 3-րդ մասով, 371-րդ հոդվածի 3-րդ մասով, 373-րդ հոդվածի 4-րդ մասով, 375-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 377-րդ հոդվածի 3-րդ մասով, 378-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի:
9. Համաներումը չկիրառել`
1) սույն որոշման կիրառման oրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ.
2) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում`
ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, եւ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ
բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, եւ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ
գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ չի իրականացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, եւ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ
դ. որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, եւ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
3) այն անձանց նկատմամբ, որոնք նախնական կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում սույն որոշման կիրառման oրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
4) մինչեւ սույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.
5) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում.
6) այն անձանց նկատմամբ, որոնք մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը չեն հատուցել կամ այլ կերպ չեն հարթել ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն պատճառած վնասը, կամ առկա է վեճ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված եւ հատուցման ենթակա վնասի կամ դրա չափի կապակցությամբ, ինչպես նաեւ այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել oրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը.
7) Հայաստանի Հանրապետության քրեական oրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 139-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 141-րդ հոդվածով, 142-րդ հոդվածով, 217-224-րդ հոդվածներով, 266-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 272-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդվածներով, 301.1-ին հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 329-րդ հոդվածի 2-րդ մասով, 336-րդ հոդվածով, 379-397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ.
8) այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են եւ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
9) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
10) ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:
10. Համաներման որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից:
11. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ սույն որոշումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:
12. Այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետությունում, սույն որոշումը կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատասխանատվություն սահմանող` Հայաստանի Հանրապետության քրեական oրենսգրքի հոդվածներին համապատասխան:
13. Սույն որոշման կատարումը վերապահել`
1) դատարաններին`
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն oրինական ուժի մեջ չեն մտել,
բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն որոշման կիրառման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա.
2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանին` Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.
3) հետաքննության եւ նախաքննության մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.
4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.
5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանմանը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնին` այն անձանց նկատմամբ, որոնք`
ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,
բ. պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, եւ նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն.
6) կարգապահական գումարտակի հրամանատարին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են կարգապահական գումարտակում:
14. Հետաքննության եւ նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի, այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների պետերի եւ կարգապահական գումարտակի հրամանատարի համաներում կիրառելու վերաբերյալ ընդունած որոշումների կապակցությամբ օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
15. Սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ:
16. Հաշմանդամության հիմքով սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, իսկ տարիքային հիմքով կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնց 60 տարին լրանում է մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
17. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է oրենքով սահմանված կարգով:
18. Սույն որոշումը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո:
19. Համաներումն անձի նկատմամբ կիրառվում է համաներման ակտի` անձի համար առավել բարենպաստ դրույթի կիրառմամբ:
20. Հանցագործությունների համակցության դեպքում սույն որոշումը յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ կիրառվում է առանձին: Ընդ որում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա դատապարտված եւ պատիժ կրող անձի նկատմամբ տվյալ կանոնը կիրառելի չէ, եւ նման դեպքում սույն որոշումը կիրառվում է՝ հիմք ընդունելով անձի նկատմամբ նշանակված վերջնական պատիժը:
21. Կարգապահական գումարտակներում եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող, ինչպես նաեւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժի կրումը հետաձգվել է, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապ չունեցող պատիժների, սույն որոշման պահանջների կատարումն ապահովել մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: