Այս շաբաթվա վերջին օրերին եղանակը զգալիորեն ցրտելու է
01/10/2013 10:55

Այս շաբաթվա վերջին օրերին եղանակը զգալիորեն ցրտելու է

Այսօր և վաղը հանրապետության տարածքի մեծ մասում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք meteo-tv.am-ից:

Հյուսիս-արևելյան շրջաններում օրվա երկրորդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն տեղումներ այստեղ ևս չեն սպասվում: Եվ գիշերը, և ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:

Եղանակայաին ընդհանուր պատկերից կտարբերվեն միայն Սյունիքն ու Արցախը. այստեղ կդիտվի ամպամած եղանակ, տեղ-տեղ հնարավոր են կարճ անձրևներ: Այս շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա միայն վաղը:

Նշենք, որ այս շաբաթվա վերջին օրերին եղանակը դարձյալ զգալիորեն կցրտի:
 

Այս շաբաթվա վերջին օրերին եղանակը զգալիորեն ցրտելու է