.jpg)
Հայաստանը անօդաչու թռչող սարքեր կարտահանի Դանիա
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանը Դանիա կարտահանի ագրոհետազոտությունների համար նախատեսված անօդաչուներ:
Telecom.arca.am-ի փոխանցմամբ, 2013թ.-ի հունիսին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից կազմակերպված «Արմռոբոտիքսի» շրջանակներում կազմակերպվել էր անօդաչուների մրցույթ, որին մասնակցել էր 5 թիմ:
Կ. Վարդանյանը նշել է, որ մրցույթի հաղթողներից մեկը արդեն իսկ ձեռնարկություն է գրանցել, որը կոմերցիոն անօդաչու է արտադրել:
Նրա խոսքով, նախնական պայմանավորվածության համաձայն ամսեկան արտադրվելու է 10 անօդաչու:
Անօդաչուները կիրառվելու են Դանիայում ագրոհետազոտությունների անցկացման ընթացքում, ինչպես նաև ցանքատարածությունների աէրոնկարահանումների համար: