.jpg)
Հպարտության զգացում ունեի թե դահլիճում ԵԽԽՎ-ում. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում ամփոփել է ԵԽԽՎ նիստում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և հարցուպատասխանի կապակցությամբ իր տպավորությունները.
Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դահլիճում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բազմաթիվ հարցադրումներ եղան…. Մաքսային միություն, ԵՄ-ի հետ հետագա համագործակցություն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Թուրքիայի հետ հարաբերություններ և այլն:
Ուզում եմ ներկայացնել եվրոպացի բազմաթիվ գործընկերներիս հրապարակային, ինչպես նաև մասնավոր զրույցներում հնչեցրած կարծիքների, մեկնաբանությունների, տպավորությունների ամփոփումը. Թե՛ ելույթը և թե՛ հարցերի պատասխանները շատ պարզորոշ ցույց տվեցին, որ գործ ունենք, իր երկրի ազգային և պետական շահերը գիտակցող, այն հստակ ներկայացնող, հավասարակշված և բանիմաց գործչի հետ:
Շատ հարցեր ստացան իրենց պատասխանները, շատերը ստացան իրենց պատասխանները: Հետաքրքիր զգացողություն էր, երբ եվրոպացի գործընկերներս էին խոսում ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, մեկուսացման վտանգների և այլ հարցերի շուրջ, որոնց մասին ՀՀ նախագահը իր խոսքում նշեց:
Հպարտության զգացում ունեի թե դահլիճում, և թե հետո՝ գործընկերներիս հետ շփումներում»: