Վթարված գնացքի մեքենավարի կյանքին վտանգ չի սպառնում
02/10/2013 11:35

Վթարված գնացքի մեքենավարի կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ Արմավիրում վթարված գնացքի մեքենավար 24-ամյա Արթուր Թամազյանի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս առավոտ Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ներյրովիրաբուժական բաժանմունք: Այստեղից Aysor.am-ին ասացին, որ Թամազյանը 7-8 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից:

Նշենք, որ վթարից հետո Արթուր Թամազյանը տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:

«Արթուրը մեզ մոտ է ընդունվել պոլիտրավմատիկ վիճակում: Նրա մոտ արձանագրվել է ձախ կրծքավանդակի սալջարդ, թոքի վնասում, կողոսկրերի կոտրվածքներ, հեմատոմա, ինչպես նաև գլխուղեղի փակ վնասվածք»,- Aysor.am-ին ասացին Արմավիրի բժշկական կենտորնի ընդունարանից:

Նախորդող հրապարակում՝ Վթարված գնացքի մեքենավարին Երևան են տեղափոխել. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարված գնացքի մեքենավարի կյանքին վտանգ չի սպառնում