Ադրբեջանում պաշտպանական և անվտանգության սեկտորի կորուստները 71-ի են հասնում
02/10/2013 16:46

Ադրբեջանում պաշտպանական և անվտանգության սեկտորի կորուստները 71-ի են հասնում

Ադրբեջանի ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի փոխանցմամբ, 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, անվտանգության և պաշտպանության սեկտորի կորուստների թիվը 71-ի է հասնում, վիրավորների թիվը՝ 74-ի: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ միայն 9-ին են բաժին հասնում մարտական կորուստները, իսկ 62 մարդ մահացել է ոչ մարտական պայմաններում:

«15 մարդ ինքնասպան է եղել, 12-ը մահացել են ճանապարհա-տրանսպորտային պատահարի, 10-ը՝ հիվանդության, 9-ը՝ դժբախտ պատահարի, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների, 3-ը ուղղաթիռի վթարի, 2-ը քաղաքացիական անձանց կողմից սպանելու պատճառով: 

Ադրբեջանում պաշտպանական և անվտանգության սեկտորի կորուստները 71-ի են հասնում