Բերեզովսկին մարզվել է ընդհանուր խմբում
02/10/2013 20:14

Բերեզովսկին մարզվել է ընդհանուր խմբում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին լիովին ապաքինվել է ծնկի վնասվածքից և այսօր Մոսկվայի «Դինամոյի» կազմում մարզվել է ընդհանուր խմբի հետ: Այս մասին տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Բերեզովսկին աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսի ընթացքում ծնկի վնասվածք էր ստացել, որի պատճառով փոխարինվել էր:
 

Բերեզովսկին մարզվել է ընդհանուր խմբում