.jpg)
Անհայտ անձը մետրոյի «Չարբախ» կայարանի մոտ զենք է թողել
Նախօրեին անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին ահազանգ է ստացվել, որ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի դրսի կողմից` գետնանցում իջնող աստիճանների վրա ինքը զենք է թողնում: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ահազանգի վայր է մեկնել օպերատիվ խումբ, որը նշված վայրում հայտնաբերել է առանց պահունակի «ՏՏ» տիպի ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: