.jpg)
Ինչպե՞ս փոքրացնել այտերը
Այտերը փոքրացնելու միջոցներ ձեռնարկելուց առաջ, պետք է նախ հետևել սեփական քաշին, օգտագործել շատ մրգեր և բանջարեղեն, ուղղել պարանոցը, չկախել գլուխը, իսկ քնելիս խորհուրդ է տրվում գլխի տակ դնել ոչ մեծ գլանաձև բարձ:
Ներկայացնում ենք մի քանի վարժություններ՝ այտերը փոքրացնելու համար:
1. Ընդունեք կանգնած կամ նստած դիրք, ձգեք ողնաշարը և պարանոցը, բարձրացրեք գլուխը, իսկ հետո այն պտտեք հերթով դեպի աջ և ձախ: Վարժությունն իրականացրեք ոչ պակաս քան 20 անգամ՝ մեկ մոտեցման ընթացքում, կրկնեք օրական երեքից հինգ անգամ:
2. Նստեք սեղանի մոտ և դրա եզրին հենվել արմունկներով, հետո պահեք կզակը ափերի օգնությամբ: Աշխատեք գլուխն առաջ խոնարհել, միաժամանակ հաղթահարելով ձեռքերի դիմադրությունը, իսկ հետո փորձեք թուլանալ: Այս վարժությունը կրկնեք մոտ 15 անգամ:
Բացի այդ օգտակար է կատարել այտերի ինքնամերսում օրական մի քանի անգամ: Դուք կարող եք օգտագործել դրա համար երկու մերսման հնարք:
1. Ձեռքի բութ մատներով աննշան սեղմումով շարժվեք ստորին ծնոտից դեպի ականջի խեցիներ:
2. Մատների ծայրերով արագ, թեթև շարժումներով հարվածեք այտերի ստորին հատվածին:
Ջրային պրոցեդուրաներ այտերի համար
1. Դուք կարող եք հասնել լավ արդյունքների՝ կիրառելով նաև ջրային պրոցեդուրաներ (այդ թվում կոմպրեսներ): Առավոտյան և երեկոյան կարելի է շփել այտերը սառը ջրով, ավելի լավ է՝ հատուկ բուսական թուրմով, որը ցանկության դեպքում կարելի է պատրաստել տնային պայմաններում (թուրմի մեջ կարող է մտնել երիցուկ, եղեսպակ, անանուխ, սրոհունդ, լորենու ծաղիկներ կամ հազարատերևուկ):