Ռուսական զինթաղամասի հայ բնակիչների հարցը ՊՆ իրավասությունից դուրս է
02/10/2013 12:23

Ռուսական զինթաղամասի հայ բնակիչների հարցը ՊՆ իրավասությունից դուրս է

«Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրել է հարցը. ըստ երկու երկրների միջև կնքված միջպետական համաձայնագրի` այդ խնդիրը 102-րդ ռազմաբազայի հրամանատարության և Գյումրի քաղաքային իշխանությունների իրավասության շրջանակներում է: Այդ տարածքը համապատասխան պայմանագրով ժամանակին փոխանցվել է ռուսական կողմին»,- այս մասին Aysor.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիի ռուսական 8-րդ զինվորական թաղամասում բնակվող մի քանի տասնյակ հայ ընտանիքներ, 10-օրյա ժամկետում, բնակարանները լքելու վերաբերյալ ծանուցումներ են ստացել: 

Ռուսական զինթաղամասի հայ բնակիչների հարցը ՊՆ իրավասությունից դուրս է