Հայաստանը ստորագրեց ՄԻԵԿ 16-րդ արձանագրությունը
02/10/2013 21:30

Հայաստանը ստորագրեց ՄԻԵԿ 16-րդ արձանագրությունը

Այսօր Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, տեղի ունեցավ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» կոնվենցիայի 16-րդ արձանագրության բացումը՝ երկրների կողմից ստորագրելու համար։ Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեց ՄԻԵԿ 16-րդ արձանագրության տակ։

Պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի հետ միասին 16-րդ Արձանագրությունը ստորագրեցին Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իտալիան, Սան Մարինոն, Սլովակիան և Սլովենիան։

16-րդ Արձանագրությունը ուժի մեջ կմտնի, երբ այն ստորագրեն Կոնվենցիային միացած 10 պետություների կողմից։ 

Հայաստանը ստորագրեց ՄԻԵԿ 16-րդ արձանագրությունը