.jpg)
Տեստեստերոնի ներարկումներն օգնում են տղամարդկանց նիհարել
Ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց մոտ տեստոստերոնի ակտիվությունը նվազում է, ինչն էլ նպաստում է ճարպերի կուտակմանը:
Պարզվում է, որ այդ խնդիրը շատ հեշտ է լուծվում. պետք է ուղղակի տեստոստերոնի ներարկումներ անել, որոնք նպաստում են ճարպակալման դադարեցմանը:
Գիրացման դեմ պայքարելու` տեստոստերոնի հատկության մասին հայտարարել են գերմանական «Bayer Pharma»-ի մասնագետները:
Երկու տարի շարունակ նրանք հետևել են ավելի քան հարյուր տղամարդկանց, որոնց մեկ երրորդը ավելորդ քաշ է ունեցել, իսկ մնացածը տառապել է ճարպակալումից:
Եռամսյակը մեկ նրանց տեստոստերոն է ներարկվել: Հինգ տարի անց ավելորդ քաշ ունեցողները նկատելիորեն նիհարել են` միջինում 16 կգ:
Ի դեպ որևէ դիատա չի կիրառվել այդ ընթացում: