.jpg)
Շիրակի մարզում երկու վագոն-տնակ է այրվել
Այսօր ժամը 15.11-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շուշի թաղամասում այրվում է տնակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունցի Դավթի փողոցի թիվ 2/3 շենքի մոտակայքում` երկու վագոն-տնակներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.21-ին, մարվել՝ 15.33-ին: Ն.-ին պատկանող վագոն-տնակը (15 քմ) այրվել է մասամբ, երկրորդ վագոն-տնակի հատակը (6 քմ) ջերմահարվել է: