.jpg)
Ն. Փաշինյան. Կան վարչապետ և նախարարներ, ովքեր ծառայում են օլիգարխներին
Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, հարց ուղղեց «Ծածկած շուկայի» վերաբերյալ: Վարչապետի կարճ պատասխանը, սակայն, չգոհացրեց պատգամավորին, ով արձագանքման ժամանակ կրկին դիմեց վարչապետին՝ ասելով, որ վարչապետի՝ Չինաստանում գտնվելն ավելի խոսուն էր, քան՝ իր պատասխանը:
Ն. Փաշինյանը նշեց, որ վարչապետը հերթական անգամ չունի պատասխան և ամբիոն է բարձարցել՝ ժամանակ լցնելու համար ու ինչ որ բան չունի ասելու:
«Ստիպված եք արձանագրելու, որ Ձեր կառավարությունն ի զորու չէ իրականացնել որևէ գործառույթ: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Դուք անընդհատ ասում էիք, որ ժողովուրդը վստահել է Ձեզ, ունեք ժողովրդի վստահության քվեն: Կարելի է արձանագրել, իսկ դա բխում է Ձեր պատասխանից, որ ՀՀ-ն չունի կառավարություն՝ կան կառավարության անդամներ, կա վարչապետ, ովքեր ծառայում են օլիգարխներին»,- ասաց Ն. Փաշինյանը:
Ի պատասխան ՀՀ վարչապետը նշեց, որ Փաշինյանի համար կարևոր չէ, թե ինչ հարց է քննարկվում ԱԺ-ում, նրան հետաքրքրում է իր ելույթի հնչեղությունը:
«Ձեզ բովանդակային խնդիրները չեն հետաքրքրում, Ձեզ հետաքրքրում են Ձեր գնահատականները, որ դուք տալիս եք: Մենք ձանձրացել ենք Ձեր գնահատականներից, բովանդակային քննարկմանը մենք միշտ պատրաստ ենք, իսկ Ձեր գնահատականները դառնում են անհետաքրքիր, որոնք միշտ նույնն են: Ձեզ, իմ կարծիքով, չի հետաքրքրում շուկայի խնդիրը, ժողովորդի կենսամակարդակի խնդիրը, Ձեզ հետաքրքրում է միայն Ձեր անձնական ամիբիցիաների բավարարաման խնդիրը՝ ինչքան ավելի գեղեցիկ կլինի Ձեր ելույթը, ինչքան ավելի վիրավորական կլինի, որպեսզի Դուք բարձրացնեք Ձեր քաղաքական ռեյտինգը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Շարունակելով խոսքը՝ վարչապետը նշեց, որ ինքը պատգամավորին կարող է պատասխանել հենց վերջինիս ոճով, սակայն չի անում, քանի որ հարգում է ԱԺ-ն:
Նախորդող հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանը հարցեր ունի կառավարությանը. Թող գան ու պատասխանեն