«Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Սերխիո Ռամոսին
02/10/2013 19:47

«Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Սերխիո Ռամոսին

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է իր շարքերում տեսնել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսին:

Ինչպես տեղեկացնում է «Football Espana»-ն, մանչեսթերյան թիմի ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հանդես կգա առաջարկով: Իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է, որ «Արքայական ակումբը» վերանայի իր պայմանագրում առկա որոշ կետեր, իսկ ահա «Ռեալի» տեսակետն այս հարցում դեռևս պարզ չէ:

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» Ռամոսին պատրաստ է վճարել այնքան աշխատավարձ, որքան հիմա նա ստանում է Մադրիդում:
 

«Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Սերխիո Ռամոսին