.jpg)
Հասան Ռոհանին չի ընդունել Բարաք Օբամայի հետ հանդիպելու առաջարկը
Իրանի և ԱՄՆ-ի միջև բավականին խավար մթնոլորտ է ձևավորված, 10 օրում հնարավոր չէ լուծել առկա խնդիրները: Այդ մասին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը, անդրադառնալով Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերություներում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Մինչ Նյու Յորք մեկնելը, ամերիկացիները 5 ուղերձ էին հղել, որպեսզի իմ և Բարաք Օբամայի միջև հանդիպում տեղի ունենար, սակայն ես չեմ ընդունել»:
Շարունակելով թեման՝ Ռոհանին հավելել է. «Հետո առաջարկեցին կարճ հանդիպման տարբերակը, որին ես շատ համաձայն չէի. Իհարկե, հանդիպմանը դեմ չէինք, պարզապես նախադրյալներ չապահովվեցին»:
Անդրադառնալով ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովում Իրանի արձանագրած հաջողություններին՝ Ռոհանին նշել է. «Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի կանխարգելենք տարածաշրջանում նոր պատերազմի սկսումը. Մենք այդ այցի ընթացքում հաջողություններ արձանագրեցինք»:
Նկատենք, որ սեպտեմբերի 28-ին Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ միջուկային խնդրի շուրջ կայացավ Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը:
Նախորդող հրապարակում՝ Իրանի նախագահ Ռոհանիի՝ Նյու Յորք կատարած այցի 3 կարևոր ձեռքբերումները