.jpg)
Սթիվեն Սիգալը այքիդոյի հնարքներ է ցուցադրել ուսանողներին (Տեսանյութ)
Հայտնի դերասան Սթիվեն Սիգալը ժամանել է ՌԴ-ի Իժևսկ քաղաք և այքիդոյի հնարքներ ցուցադրել Ուդմուրտիայի համալսարանի ուսանողներին:
Lifenews.ru-ի փոխանցմամբ` Սիգալի հայտնվելը Իժևսկի համալսարանում ապշեցրել է ուսանողներին, քանի որ դերասանի ժամանման մասին նախօրոք ոչ մի բան չէր հայտարարվել:
Սիգալը ցուցադրել է թե այս կամ այն իրավիճակում ինչպիսի հնարքներ պետք է կիրառել:
Դերասանը հիմնականում խոսել է անգլերեն, սակայն որոշ բառեր ասել է նաև ռուսերենով: