.jpg)
Նախագահ. Չենք կարող մեկուսանալ տարածքից, որի հետ 20 տարի համագործակցում ենք
Հայաստանի նկատմամբ գործադրված ճնշումների մասին խոսելն ավերոդ է: ՌԴ-ից որևէ պաշտոնյա Մաքսային միության անդամակցության անհրաժեշտության մասին կես բառ չի ասել: Մենք ենք այդ ցանկությունը հայտնել՝ ելնելով պարզ իրողություններից: Այս մասին, ԵԽԽՎ-ում ելույթից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
«Մաքսային միությանը մեր անդամակցության ցանկությունը բխում է շատ պարզ իրողություններից: Մենք 20 տարուց ավելի է` գտնվում ենք ռազմական անվտանգության մի համակարգում, որի բաղկացուցիչ մասն են կազմում այն պետությունները, որոնք այսօր ձևավորել են Մաքսային միությունը և մենք չենք կարող մեկուսանալ աշխարհատնտեսական այն տարածքից, որի հետ 20 տարուց ավելի է համագործակցում ենք:
Ես ուզում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը Եվրամիության հետ: Մեր ցանկությունը դա է»,- նշեց Նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահը մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ավելի ուշ նախագահը ելույթ է ունեցելԵԽԽՎ-ում:
Նախորդող հրապարակումներ` Նախագահ. Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին. ՈՒՂԻՂ
Ս. Սարգսյան. Հայաստանը պատրաստ է նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը