.jpg)
Ուֆայում մեքենան տարհանել են` քնած երեխայի հետ միասին (Տեսանյութ)
Ուֆայի բնակիչ Դինարա Գաֆարովան դստերը մանկապարտեզից վերցնելուց հետո մեքենան կայանել է փողոցներից մեկում:
Lifenews.ru-ի փոխանցմամբ` տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ քարշակը տարհանել է մեքենան տուգանային հրապարակ,չնկատելով, որ մեքենայի մեջ քնած երեխա կա:
Մայրը բղավել է և պահանջել քարշակի վարորդից կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը անտեսել է կնոջ խնդրանքը և շարունակել է ընթացքը:
Դինարան ստիպված է եղել վազել մեքենայի հետևից մի քանի կիլոմետր և վերջապես կանգնեցնել քարշակը:
7-ամյա երեխան չի տուժել, սակայն մի փոքր վախեցել է: