Երևանի Արզումանյան փողոցում պայթուցիկ սարք է հայտնաբերվել
02/10/2013 20:01

Երևանի Արզումանյան փողոցում պայթուցիկ սարք է հայտնաբերվել

Այսօր ժամը 15.28-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան 16/1 շենքի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի սակրավորները հայտնաբերված ականանետի արկը տեղափոխել են անվտանգ տարածք, ապա՝ ժապավենով սահմանազատել և փոխանցել դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ սակրավորներին: 

Երևանի Արզումանյան փողոցում պայթուցիկ սարք է հայտնաբերվել