Համաներումը կազդի նաև Խաչիկյանի վրա
02/10/2013 10:07

Համաներումը կազդի նաև Խաչիկյանի վրա

«Ժողովուրդի» տեղեկություններով, այս համաներումը կազդի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի և այս գործով անցնող մյուս ներկայացուցիչների վրա:

Իսկ այդ անձինք, որոնց մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են, քիչ չեն՝ մոտ 20-30 հոգի: Միայն Վ. Խաչիկյանի հետ նույն քրեական գործով ամբաստանյալի աթոռին նստած է 12 հոգի: Բայց կան նաև անձինք, որոնց գործով դատաքննությունը տեղի է ունեցել առանձին, նրանք արդեն իսկ դատապարտվել են պատժի: 

Համաներումը կազդի նաև Խաչիկյանի վրա