.jpg)
Չեմպիոնների լիգայի հակառեկորդակիր դարպասապահը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի երեկ կայացած «Վիկտորիայի» հետ խաղում ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը դարձել է հակառեկորդի հեղինակ: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
Չնայած այն հանքամանքին, որ ԲԿՄԱ-ն կարողացավ հաղթել 3:2 հաշվով, Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ակինֆեևը Չեմպիոնների լիգայի մրցաշարում 17 խաղ անընդմեջ գոլ բաց թողնելով շրջանցեց նախկին հակառեկորդի հեղինակ Ռոնալդ Վաթերսին, ով 1997-2000 թթ. ՊՍՎ-ի կազմում, հեղինակավոր այս մրցաշարում սեփական դարպասն անընդմեջ ընդունել էր 16 գոլ: