Համաներման մասին առաջարկությունն ընդունվեց 102 կողմ ձայնով
03/10/2013 12:24

Համաներման մասին առաջարկությունն ընդունվեց 102 կողմ ձայնով

Քիչ առաջ Ազգային ժողովը 102 կողմ ձայնով ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը:

Նշենք, որ առաջարկությանը դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Համաներման առաջարկությունն ուժի մեջ կմտնի հենց այսօրվանից: Ինչպես հայտնի է, անմիջապես ազատ կարձակվի մոտ 500 մարդ:

Նախորդող հրապարակում՝ ԱԺ-ում քննարկվում է համաներման հարցը. Անմիջապես ազատ կարձակվի մոտ 500 մարդ

Համաներման մասին առաջարկությունն ընդունվեց 102 կողմ ձայնով