Գուրգեն Մարգարյանի հայրը դուրս է գրվել հիվանդանոցից
03/10/2013 16:19

Գուրգեն Մարգարյանի հայրը դուրս է գրվել հիվանդանոցից

Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Մարգարյանների հարազատները:

Նրանց խոսքով՝ Ա. Մարգարյանը խնդրել է իրեն թույլատրել բուժումը շարունակել տանը: Ավելի վաղ նրան վիրահատող բժիշկ Արայիկ Ոսկանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր.

«Արտուշ Մարգարյանն արդեն մի քանի օր է` դուրս է գրվել մեր մոտից: Պետք է ասեմ, որ վիրահատության հետ կապված ամեն բան լավ է անցել ու խնդիր չկա: Իսկ վերականգնողական բուժում այժմ անհրաժեշտ է, քանի որ, ինչպես հայտնի է, Մարգարյանի մոտ կա արյան շրջանառության խնդիր»:

Հիշեցնենք, որ Արտուշ Մարգարյանն ինքնասպանության փորձ էր արել սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, իր տանը:

Նախորդող հրապարակում` Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել

Գուրգեն Մարգարյանի հայրը վերականգնողական բուժում է ստանում

Գուրգեն Մարգարյանի հոր վիճակը վատացել է. Նրա կյանքին վտանգ է սպառնում

 

 

 

Գուրգեն Մարգարյանի հայրը դուրս է գրվել հիվանդանոցից