Հայաստանը վաղաժամ մարում է ՌԴ-ից վերցված վարկը
03/10/2013 19:43

Հայաստանը վաղաժամ մարում է ՌԴ-ից վերցված վարկը

«Հայաստանը վաղաժամ մարում է Ռուսաստանի Դաշնությունից 2009թ.-ից ներգրավված վարկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Վարկի մարման համար միջոցները ներգրավվել են եվրոբոնդերի թողարկումից. և սեպտեմբերի 30-ին եվրոպարտատոմսերից ստացված ողջ գումարը նստել է կառավարության հաշիվների վրա:

Նա նաև նշեց, որ եվրոբոնդերի թողարկումը եղել է 700 մլն դոլար ծավալով, հայտերի թիվը կազմել է 2 մլրդ 700 մլն դոլար, ներդրողները շուրջ 152-ն են եղել:

152 ներդրողների ցանկը, բանախոսը գնահատեց դիվերսիֆիկացված, եվրոբոնդերի հայտերի 42 տոկոսը գրանցվել են ԱՄՆ-ից, 23 տոկոսը Մեծ Բրիտանիայից և 17 տոկոսը մայցամաքային Եվրոպայից, իսկ մնացածը Ռուսաստանից, Ասիական շուկաներից:

Եվրոպարտատոմսերից ստացված գումարը, բացի ռուսական վարկի վաղաժամ մարումը, 60 մլրդ դրամ հատկացվելու է ՓՄՁ-ների ֆինանսավորմանը` ԿԲ-ի խողովակներով:

Շուրջ 3 մլրդ 900 մլն դրամը`ՓՄՁ -Ներդրումներ վարկային կազմակերպությանը, որը միջինում 11 տոկոսով վարկավորում փոքր և միջին բիզնեսը և 1 մլրդ 950 մլն դրամն ուղղվելու է արտահանման ապահովագրման նորաստեղծ կառույցին, որի նպատակն է արտահանման մեխանզիմի ձևավորումը: Գումարի մնացած մասն ուղղվելու է Կառավարության պետական պարտքի կառավարմանը:
 

Հայաստանը վաղաժամ մարում է ՌԴ-ից վերցված վարկը