«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը արժեցել է մոտ 200 մլն ՀՀ դրամ
03/10/2013 18:28

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը արժեցել է մոտ 200 մլն ՀՀ դրամ

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Էրեբունի-Երևան» տոնակատարության ծրագիրը: Նրա խոսքով՝ միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 11-ին և 12-ին «Իմ սրտի ուղեկից» խորագրով:

Տոնական միջոցառումները այս տարի արժեցել են մոտ 200 մլն դրամ, որի մի մասը տրամադրվել է համայնքային բյուջեից, իսկ մյուս մասն էլ հավաքագրվել է հովանավորների կողմից:

Նրա խոսքով` քաղաքի տոնական ձևավորումները կավարտվեն մինչև հոկտեմբերի 7-ը: 

Ա. Սուքիասյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում կլինեն ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն, ավիամոդելավորողների, մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն և այլն, իսկ նորությունը այն  է, որ կլինի «Հին Երևանը. Հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրությունը:

 

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը արժեցել է մոտ 200 մլն ՀՀ դրամ