Բոնեկ. «ՖԻՖԱ-ի ինչի՞ն էր պետք այս կրկեսը»
03/10/2013 19:25

Բոնեկ. «ՖԻՖԱ-ի ինչի՞ն էր պետք այս կրկեսը»

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հոկտեմբերի 11-ին կայանալիք Ուկրաինա-Լեհաստան մրցավեճը կկայանա երկրպագուների ներկայությամբ, քանզի ՖԻՖԱ-ն փոխել է իր որոշումը: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Գրիգորի Սուրկիսը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում էր կայացրել այս հանդիպումն անցկացնել առանց հանդիսականների` միաժամանակ Ուկրաինայի հավաքականին զրկելով «Արենա Լվովում» ՖԻՖԱ-ի հովանու ներքո խաղեր անցկացնելու հնարավորությունից:

Բայց, ինչպես պարզվում է, ուկրաինական կողմի բողոքարկման ջանքերն ավարտվել են դրական արդյունքով, ինչը, սակայն, ամենևին դուր չի եկել Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բոնեկին:

«ՖԻՖԱ-ն փոխել է իր որոշումն ու երկրպագուների առաջ բացել մարզադաշտի դռները: Հետաքրքիր է, ՖԻՖԱ-ի ինչի՞ն էր պետք այս կրկեսը»,- հայտարարել է Բոնեկը:
 

Բոնեկ. «ՖԻՖԱ-ի ինչի՞ն էր պետք այս կրկեսը»