Թուրքիայում` ի հակակշիռ «օրենքով գող» Ռուբեն Կոսյանի, նոր գող են թագադրել
03/10/2013 19:02

Թուրքիայում` ի հակակշիռ «օրենքով գող» Ռուբեն Կոսյանի, նոր գող են թագադրել

Օրերս Թուրքիայում վրացի «օրենքով գողեր» Տարիել Օնիանիի և Մերաբ Ջանգվելաձեի միջնորդությամբ «օրենքով գող» է կարգվել Իվանովո քաղաքի 31-ամյա բնակիչ Գլեբ Աշումովը:

Վրացի քրեական հեղինակությունների մտադրությամբ, Աշումովը պետք է հակակշիռ հանդիսանա Իվանովո քաղաքի միակ և մեծ հեղինակություն վայելող «օրենքով գողին»` Ռուբեն Կոսյանին:

Մինչ այդ, սպանության համար դատված Աշումովը Կինեշմա քաղաքի նախկին «նայող» Նազար Զախարովի եղբայրն է:

Այս պահին Գլեբը չի շտապում վերադառնալ Իվանովո, քանի որ զգուշանում է Ռուբենի հաշվեհարդարից, ով իր վերահսկողության տակ գտնվող մարզում չի հանդուրժի մրցակիցների:

2000-ական թթ.-ին վրացիների փորձը ազդեցություն գոտի ստեղծել Իվանովոյում ավարտվեց «օրենքով գողեր» Լերիկ Պիրցխելիանիի և Դաթո Ջափարիձեի գնդակահարությամբ, ինչից հետո այլևս ոչ ոք չէր համարձակվում մրցակցել Կոսյանի հետ Իվանովոյում:

Կոսյանի անունը չի շոշափվում քրեական գործերի և լուրերի մեջ.  1997թ.-ին «օրենքով գող» կարգվելուց հետո նա ոչ մի անգամ քրեական հետապնդման չի ենթարկվել:

Ռուբեն Կոսյանը Իվանովոյի մարզի «տիրակալն» է համարվում և այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները մարզի սահմաններից դուրս քիչ են դուրս գալիս:


 

Թուրքիայում` ի հակակշիռ «օրենքով գող» Ռուբեն Կոսյանի, նոր գող են թագադրել