Ջոն Քերի. Վաշինգտոնը հակված է Թեհրանի հետ հաջող փոխգործակցություն ունենալ
03/10/2013 20:15

Ջոն Քերի. Վաշինգտոնը հակված է Թեհրանի հետ հաջող փոխգործակցություն ունենալ

Վաշինգտոնը հակված է Թեհրանի հետ հաջող փոխգործակցության: Այդ մասին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Տոկիոյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման խնդրին, մասնավորապես նշել է. «Եթե Իրանը ցանկացնա, որպեսզի հասնենք հաջող լուծումների, ապա իմ կարծիքով դա հնարավոր է»:

Շարունակելով թեման՝ Քերին հավելել է. «Վաշինգտոնը հակված է Թեհրանի հետ հաջող փոխգործակցություն ունենալ, սակայն միայն խոսքերը որևէ ազդեցություն չեն ունենա: Բանակցությունները պետք է հիմնված լինեն այնպիսի քայլերի վրա, որոնք վստահություն կներշնչեն»:

Հավելենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին «ՍիԲիԷս» հեռուստաալիքին տված հարցազրույցում, լրագրողի այն հարցին, թե կարելի է արդյո՞ք Իրանին վստահել, մասնավորապես պատասխանել է. «Մենք կարող ենք Իրանին վստահել այնպես, ինչպես կարող ենք վստահել աշխարհի ցանկացած երկրի»:

Բժեզինսկին, մատնանշելով ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրված Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, նշել է. «Մենք կարող ենք Իրանի հետ ևս այդպես վարել, պայմանով, որ ծայրահեղական բովանդակությամբ և վնասաբեր առաջարկություններին ուշադրություն չդարձնենք»:

Անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հավանականությանը՝ Բզեժինսկին նշել է, որ Իրանի հետ բանակցելը դժվար, սակայն հնարավոր է:

«Իրանը խայտաբղետ հասարակություն ունի. երբ, որ մենք ուսումնասիրում ենք այդ երկրի վիճակագրությանը, ապա նկատում ենք, որ Իրանում կանանց չափազանց մեծ դեր է վերապահված. մենք դա չգիտենք, քանի որ այդ երկրի վերաբերյալ մեր պատկերացումները սև և սպիտակ են»,- եզրափակել է Բզեժինսկին:

Նկատենք, որ սեպտեմբերի 28-ին Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ միջուկային խնդրի շուրջ կայացավ Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը:

Նախորդող հրապարակում՝ Հասան Ռոհանին չի ընդունել Բարաք Օբամայի հետ հանդիպելու առաջարկը

Ջոն Քերի. Վաշինգտոնը հակված է Թեհրանի հետ հաջող փոխգործակցություն ունենալ