«ՀՀ-ն վարել է բազմավեկտորային քաղաքականություն` հաշվի առնելով իր շահերը»
03/10/2013 18:51

«ՀՀ-ն վարել է բազմավեկտորային քաղաքականություն` հաշվի առնելով իր շահերը»

ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում հստակ հայտարարեց, որ Հայաստանն իր հարաբերությունը չի կառուցում մեկի հետ` ի վնաս մեկ այլ կողմի: Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ելույթը, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Մենք միշտ փորձում ենք քաղաքականությունը զարգացնել և հարաբերությունները կարգավորել բոլոր մեր գործընկերների հետ` ունենալով երկկողմանի համագարծակցություն և շահ: Մենք դեմ ենք, որ համագործացությունը շահավետ լինի միայն մի կողմին»,- ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ դրա վառ ապացույցն է Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ելույթը:

Ինչ վերաբերում է Մաքսային միության անդամակցելու առաջնահերթությանը, որի մասին խոսեց Ս. Սարգսյանը, Մարկարովը նկատեց, որ դա դեռ չի նշանակում, որ Եվրոպայի հետ համագործակցության եզրեր չկան, ինչի ամրագրումը հենց հնարավոր է նոյեմբերին Վիլնյուսում:

Հայաստանը, Մարկարովի գնահատմամբ, վարել է բազմավեկտորային քաղաքականություն` հաշվի առնելով իր շահերը և աշխարհաքաղաքական վիճակը:

Նախորդող հրապարակումներ`  Նախագահ. Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին

Ս. Սարգսյան. Հայաստանը պատրաստ է նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը

Նախագահ. Չենք կարող մեկուսանալ տարածքից, որի հետ 20 տարի համագործակցում ենք

Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ստորագրել Կազանում ներկայացված փաստաթուղթը

«ՀՀ-ն վարել է բազմավեկտորային քաղաքականություն` հաշվի առնելով իր շահերը»