.jpg)
Լեռներում հնարավոր է ձյուն տեղա
Սև ծովի տարածքից մեզ է մոտենում հզոր ցիկլոն: Այսօր պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ, տեղումների հավանականությունը մեծ է օրվա 2-րդ կեսին, առայժմ առատ տեղումներ չեն սպասվում: Կդիտվի արևային եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ:
Իսկ Սյունիքում և Արցախում հոկտեմբերի 3-ին ողջ օրվա ընթացում առայժմ կպահպանվի արևային, առանց տեղումների եղանակը:
Ինչպես և տեղեկացրել էինք, օդի ջերմաստիճանը կեսօրից հետո կսկսի նվազել, առայժմ աննկատ, սակայն առաջիկա օրերին ողջ տարածքում կդիտվի օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում և տեղումներ, լեռներում հնարավոր է նաև ձյան տեսքով:
Ըստ Meteo-tv-ի՝ Երևանում կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ: Երեկոյան հնարավոր է քամի 7-10մ/վրկ:
Ցերեկը սպասվում է +24+26, երեկոյան +18+20 աստիճան: