Էդվարդ Սնոուդենն առաջադրվել է Սախարովի մրցանակի համար
03/10/2013 18:36

Էդվարդ Սնոուդենն առաջադրվել է Սախարովի մրցանակի համար

Այս տարի Սախարովի մրցանակի համար առաջադրվել են Բելառուսի քաղաքական բանտարկյալներ Ալես Բիալացկին, Էդուարդ Լոբուն և Միկոլա Ստատկիչը, ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը և աղջիկերի կրթության իրավունքի համար պայքարող պակիստանցի Մալալա Յուսաֆզային։

Մրցանակակրին կընտրեն Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ու քաղաքական խմբերի ղեկավարները հոկտեմբերի 10-ին։ Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կուենա նոյեմբերի 20-ին՝ Ստրասբուրգում։

Բելառուսի քաղաքական բանտարկյալներ Ալես Բիալացկին, Էդուարդ Լոբուն և Միկոլա Ստատկիչը բանտարկվել են Մինսկում կազմակերպված խաղաղ ցույցերի համար, ովքեր վիճարկում էին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրությունը։
Նշենք, որ մի քանի օր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Ալես Բիալացկին արժանացավ Վացլավ Հավելի առաջին մրցանակին, որը նրա փոխարեն տրվեց կնոջը։

Էդվարդ Սնոուդենը, ով ԱՄՆ Կենտրոնական հետախուզության համակարգչային մասնագետ էր, բացահայտեց, որ ԱՄՆ-ը էլեկտրոնային կապի միջոցների լայնամասշտաբ գաղտնալսումներ և հսկողություն է իրականացնում ամբողջ աշխարհում։ 2013թ․-ին ԱՄՆ-ը կառավարությունը մեղադրեց նրան լրտեսության գողության և պետական սեփականության անօրինական օգտագործման մեջ։ Ռուսաստանը հուլիսին ապաստան տվեց Սնոուդենին։

16-ամյա Մալալա Յուսաֆզային պայքարում էր Թալիբան ռեժիմի դեմ, որը չէր թույլատրում աղջիկներին դպրոց հաճախել։ Նա 11 տարեկան էր, երբ սկսեց պայքարը սոցիալական ցանցերում՝ կեղծ անվան տակ։ 2012թ․-ին թալիբանները մահափորձ կատարեցին նրա նկատմամբ, որից հետո Մալալան դարձավ կանանց իրավունքների համար պայքարի խորհրդանիշ։ 

Էդվարդ Սնոուդենն առաջադրվել է Սախարովի մրցանակի համար